Bankomat

Լիբանանում տների գները Հայաստանից բարձր են եղել. Կարապետյան

Լուրեր | 2026/08/16 02:00

Լիբանանում տների գները Հայաստանից բարձր են եղել. Կարապետյան

Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Լիբանանի և Հունաստանի ֆինանսական իրավիճակներին

«Կոլեգաներից և մեր պատգամավորներից հարցեր են հնչում, թե ինչ կլինի, եթե երկիրը սնանկություն հայտարարի։ Երկիր կմտնի միջազգային ֆինանսավորում, ֆինանսական կառույցների կառավարում, միջազգային ֆինանսական կառույցները կսկսեն թելադրել մեզ՝ ինչ հարկեր, ինչ աշխատավարձեր տալ կամ չտալ»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ դա եղել է Լիբանանի, Հունաստանի օրինակով։ Ըստ նրա, Հունաստանը 15 տարի է ծախսել, որ հետ գա նույն մակարդակին, Լիբանանը դեռ հետ չի գալիս։

«Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը։ Հայաստանից անգամներով շատ։ Նույն ակտիվությունն էր, բայց մի բան չկար՝ արդյունաբերություն չկար, գյուղատնտեսությունը չզարգացրին»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ