Ազգային ժողովի՝ օգոստոսի 21-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
«Հիշեցնենք, որ այդ պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 57, դեմ՝ 39։ Ըստ այդմ, Լիանա Մանուկյանն ընտրվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»,- ասված է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ hetq.am
