Bankomat

Լեհաստանն ու Իսպանիան համատեղ կգնեն 7 Airbus A330 MRTT ինքնաթիռ

Լուրեր | 2026/08/26 16:01

Լեհաստանն ու Իսպանիան համատեղ կգնեն 7 Airbus A330 MRTT ինքնաթիռ

Եվրոպական պաշտպանության ծրագրի շրջանակներում

Լեհաստանն ու Իսպանիան Եվրամիության SAFE պաշտպանական ֆինանսավորման ծրագրի շրջանակում համատեղ կգնեն առնվազն յոթ Airbus A330 MRTT տիպի լիցքավորող և տրանսպորտային ինքնաթիռ։

«Հաջորդ քայլը վերջնական համաձայնագրի ստորագրումն է։ Ամենակարևորն այն է, որ մինչև 2030 թվականը Լեհաստանը կստանա 4 ինքնաթիռ», - X-ում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Լեհաստանը SAFE՝ «Անվտանգության գործողություն հանուն Եվրոպայի» նախաձեռնության շրջանակում վարկային համաձայնագիր է ստորագրել՝ ստանալով 43.7 միլիարդ եվրոյի ֆինանսավորում իր ռազմական կարողություններն ամրապնդելու համար։

Աշխարհում անվտանգության ռիսկերի աճի պայմաններում Եվրամիությունը մեծացնում է պաշտպանական ծախսերն ու փորձում է ամրապնդել իր ռազմական կարողությունները։

SAFE-ը ԵՄ նոր ֆինանսական ծրագիր է, որի միջոցով անդամ երկրները կարող են վարկեր ստանալ պաշտպանական ոլորտում ներդրումներ կատարելու համար։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ