
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ ներկայիս ֆինանսական իրավիճակում Ֆրանսիան չի կարող շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը։ Նրա խոսքերը հնչել են LCI հեռուստաալիքի եթերում։
Լը Պենի խոսքով՝ անհամատեղելի է մի կողմից ասել, թե կենսաթոշակների ինդեքսավորման համար միջոցներ չկան, իսկ մյուս կողմից՝ Եվրամիության միջոցով միլիարդավոր եվրոներ ուղղել Ուկրաինային օգնություն տրամադրելուն։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի պատմական դերը խաղաղության տանող բանակցությունների համար պայմաններ ստեղծելն է, ոչ թե ֆինանսական աջակցության շարունակական ընդլայնումը։
Ավելի վաղ «Ազգային միավորում» կուսակցության փոխնախագահ Լուի Ալիոնն էլ ասել էր, որ եթե կուսակցությունը գա իշխանության, ապա «կփակի ծորակը» և կդադարեցնի Կիևի ֆինանսավորումը։
Աղբյուր՝ b24.am
