Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը իր անհեռատեսության հետևանքով կորցնում է առավելությունները, և Հայաստանի անդամակցելու ցանկությունը «շատ շուտով կկորչի»: Նա այս մասին խոսել է Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովում:
«Տնտեսապես Եվրոպական միությունը շատ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, հետևանքով կորցնում է իր առավելությունները: Մեր սերբ բարեկամները և հայ գործընկերները շարունակում են ասել, որ ցանկանում են մտնել Եվրամիություն: Ես վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը կկորչի շատ շուտով», - ասել է Լավրովը:
Հայաստանի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ առաջիկայում կսկսեն Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը, սակայն հանրաքվե անելու անհրաժեշտություն չեն տեսնում, ինչը պահանջում է պաշտոնական Մոսկվան:
Աղբյուր՝ www.azatutyun.am
