Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք նորահայտ մեծահարուստ գործարար Նարեկ Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ:
«Եվ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, էդ Նարեկ Նալբանդյանն է», - ասաց Փաշինյանը:

Նարեկ Նալբանդյանի անունը հաճախ կապվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, իսկ մամուլը գրում է, որ մարզերում գործող խանութները խլում են սեփականատերերի ձեռքից:
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2026 թվականի փետրվարի 26-ին «88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարչապետը պահանջեց՝ գործարարը հերքեց
Գործարար Նարեկ Նալբանդյանը հերքել է իր բիզնեսների կապը վարչապետի ընտանիքի հետ:
Իշխանության «սրտի օլիգա՞րխ», թե՞ հաջողակ բիզնեսմեն
Նարեկ Նալբանդյանը ունի «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը, ինչպես նաև այլ բիզնեսներ:

Փաշինյանը վստահեցրել է, որ իր ընտանիքը Հայաստանում ու նաև երկրից դուրս բիզնես հետաքրքրություններ չունի:
Աղբյուր՝ www.azatutyun.am
