Bankomat

Կոստանյանը զրույց է ունեցել Զելենսկու հետ

Լուրեր | 2026/08/16 01:01

Կոստանյանը զրույց է ունեցել Զելենսկու հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի հանդիպումը Ուկրաինայի ղեկավարության հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին: Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ.

Ուկրաինայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ զրույցների ընթացքում Վահան Կոստանյանը նրանց է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները տոնակատարության առթիվ և ընդգծել մայրավանքի պատմական ու հոգևոր նշանակությունը, այդ թվում՝ հայ-ուկրաինական դարավոր պատմամշակութային կապերի համատեքստում:

Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան՝ զրուցակիցները կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը.

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ