Bankomat

Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեում

Լուրեր | 2026/08/26 16:29

Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեում

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում:

Շարունակվում է Բանկի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերը կարող եք արագ ու հարմարավետ ձեռք բերել Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին և ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ