Bankomat

Քննարկվել են միջազգային ֆորումներին Հայաստանի մասնակցության, միջազգային գործարար կապերի զարգացման հեռանկարները

Լուրեր | 2026/08/31 19:01

Քննարկվել են միջազգային ֆորումներին Հայաստանի մասնակցության, միջազգային գործարար կապերի զարգացման հեռանկարները

Հայաստանի միջազգային տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Հայաստան օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանից արտահանման խթանման ուղղությամբ առաջիկա անելիքների համատեքստում ծավալվել է ակտիվ քննարկում ներդրումային և արտահանման ներուժի արդյունավետ իրացման, համապատասխան միջազգային գործարար կապերի ձևավորման ու զարգացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են նաև միջազգային հեղինակավոր ֆորումներին և տնտեսական ուղղվածության այլ հարթակներում մասնակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել բիզնես-պետություն, բիզնես-բիզնես կապերի զարգացման, ներդրումային և արտահանման գործընթացներում դիվանագիտական ծառայության մարմինների ներգրավվածության և անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարևորությանը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ