Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ: Հանգամանալիս քննարկվել են նաև թվայնացման, այդ թվում՝ նորարարական լուծումների միջոցով հյուպատոսական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև դիվանագիտական ծառայության համալրման կադրային հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը:
Աղբյուր՝ www.aravot.am
