Bankomat

Քննարկվել է Կառավարության 2026-31թթ․ ծրագրի նախագիծը

Լուրեր | 2026/08/06 10:00

Քննարկվել է Կառավարության 2026-31թթ․ ծրագրի նախագիծը

Վարչապետը հանձնարարել է լրամշակել նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի նախագիծը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։

Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ