Bankomat

Քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլէներգիայի ներմուծման եւ արտահանման հարցը

Լուրեր | 2026/08/25 16:02

Քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլէներգիայի ներմուծման եւ արտահանման հարցը

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Լաչինում

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են այսօր Լաչին քաղաքում:

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ