Bankomat

ԿԲ-ում մեկնարկել է ԱՄՀ հայաստանյան առաքելության այցը

Լուրեր|2026/09/16 16:48
ԿԲ-ում մեկնարկել է ԱՄՀ հայաստանյան առաքելության այցը

Քննարկվել են մակրոտնտեսական զարգացումները, ռիսկերը և պահուստային ծրագրի օրակարգը։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության այցի բացման հանդիպումը։ Պատվիրակությունը գլխավորում է Ալեքսանդր Թիմանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ինչպես նաև նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը և Հովհաննես Խաչատրյանը։

Կողմերը քննարկել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարները և հիմնական ռիսկերը։ Օրակարգում եղել են նաև դրամավարկային և արժութային քաղաքականությունը, միջազգային պահուստներին վերաբերող հարցերը և ֆինանսական հատվածի զարգացումները։

Առանձին անդրադարձ է եղել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին։ Այդ համատեքստում քննարկվել են բանկերի վերակառուցման (resolution) կատարելագործված շրջանակը, վճարային համակարգը, կլիմայական ռիսկերի բացահայտումը, ռիսկերի կառավարումը և կապիտալի շուկայի զարգացումը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ