Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ՀՎՀՀ՝ 01383906, հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15): Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, բացակայել է նաև արագ արձագանքման QR կոդը, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումները։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:
Աղբյուր՝ www.1in.am
