Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասում, որտեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը: Չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկումն ու ընթացիկ վերանորոգումը:
Բացի այդ, արտադրամասը անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով ապահովված չի եղել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսավարողին տվել է հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ:
Աղբյուր՝ www.1in.am
