Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Մկրտչյանին պատկանող «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք․ Կապան, Շղարշիկի թաղամաս): Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
- Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը:
- Սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը չեն իրականացվել:
- Չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը:
- Օգտագործվող հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող պայմաններում:
- Բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը, սեղանը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
- Սննդի կառույցը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Աղբյուր՝ www.1in.am
