Կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում հաստատել է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի նշանակումը, որը պատասխանատու կլինի խաղային գործունեության վերահսկման համար:
ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2024-ին խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք ներառում են թվային վերահսկողության նոր գործիքակազմի ներդրում:
«Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը նման գործունեություն իրականացնում է նաև Վրաստանում, հաղթել է բաց մրցույթում և նշանակվել է որպես կարգավորման օպերատոր:
Հաղթող ընկերությունը պետք է ստեղծի «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ն, որը 15 տարվա պայմանագիր կնքելու է կառավարության հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղատնային ոլորտի բոլոր գործառույթները կանցնեն այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով, ինչը կբարձրացնի ոլորտի թափանցիկությունը:
Աղբյուր՝ armtimes.com
