Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ թզի եւ դեղձի մթերման համար պետական աջակցություն կտրամադրվի։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում թզի բերքը բավականին լավ է, իսկ հանրապետությունում դեղձի բերքը նույնպես բարձր է, ուստի ոլորտը աջակցության կարիք ունի։
«Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, եւ արտահանումները շարունակվում են, այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ՝ թզի եւ դեղձի մթերման ժամանակ յուրաքանչյուր կիլոգրամի համար 125 դրամ փոխհատուցում ենք տալիս»,- նշել է Պապոյանը։
Նախատեսվում է, որ մինչեւ սեպտեմբերի մեկը շուրջ 3000 տոննա դեղձ եւ 400 տոննա թուզ կմթերվի:
Աղբյուր՝ www.aravot.am
