Bankomat

Կառավարությունը համայնքային ծրագրերի համար կհատկացնի 1.11 մլրդ դրամ

Լուրեր|2026/09/17 14:02
Կառավարությունը համայնքային ծրագրերի համար կհատկացնի 1.11 մլրդ դրամ

Պետությունը կհամաֆինանսավորի 25 սուբվենցիոն ծրագիր՝ Հայաստանի 19 համայնքներում։

Հայաստանի կառավարությունը հաստատել է առաջարկ, որով համայնքային սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 1 մլրդ 110 մլն դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ խոսքը 25 ծրագրի մասին է, որոնք կիրականացվեն Հայաստանի 19 համայնքներում։ Դրանցից 3-ը՝ Արագածոտնում, 2-ը՝ Արարատում, 9-ը՝ Արմավիրում, 2-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 3-ը՝ Շիրակում և 3-ը՝ Տավուշում։

Ըստ 1lurer.am-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել է նախատեսված ծրագրերը։ Խուդաթյանը նշել է, որ այս որոշումը ներառելուց հետո 2026 թվականի պետական բյուջեով համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 12 մլրդ 11 մլն դրամի։

Վարչապետը ողջունել է սուբվենցիոն ծրագրերի ծավալի աճը՝ ընդգծելով, որ դրանց արդյունքներն արդեն տեսանելի են համայնքներում։ Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրերում աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտվել է, և անհրաժեշտ է անցնել հաջորդ փուլերին։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ նման ներդրումներն ազդակ են դառնում մասնավոր ներդրումների համար, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում։ Նրա գնահատմամբ՝ այն գյուղերում, որտեղ տասնամյակներ ճանապարհներ չեն եղել, պետական ծրագրի մեկնարկի կամ մրցույթի արդյունքների մասին տեղեկությունն անգամ խթանում է, որ մարդիկ սկսեն հյուրատներ կառուցել և այլ մասնավոր նախաձեռնություններ իրականացնել։

Վարչապետի խոսքով՝ այդ կերպ ձևավորվում է անուղղակի պետական-մասնավոր համագործակցության բավական արդյունավետ մոդել։

cinéPANcultPANeventaPAN

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ