Bankomat

Կառավարության ծրագրին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումներ են անցկացվել

Լուրեր | 2026/08/31 11:00

Կառավարության ծրագրին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումներ են անցկացվել

ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է քննարկումների մասին

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը։

Բանախոսությունների շարքի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նախարարության գործառույթների ընդլայնման, արտաքին առևտրի բաղադրիչի ինստիտուցիոնալ ամրագրման համատեքստում կարևորելով տվայլ ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի հետևողական առաջմղումը։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ