Bankomat

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի նախագիծը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Լուրեր | 2026/08/06 09:02

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի նախագիծը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։

Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով»,- նշվում է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ