Bankomat

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն եւ «Ապագա» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր | 2026/08/31 12:02

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն եւ «Ապագա» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

Համագործակցությունը նպատակ ունի աջակցել երիտասարդների կրթական եւ մասնագիտական զարգացմանը

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն եւ «Ապագա» բարեգործական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդների կրթական եւ մասնագիտական զարգացմանը՝ նպաստելով նրանց արդյունավետ մուտքին աշխատաշուկա։

«Ապագա» հիմնադրամը 2018 թվականից իրականացնում է առողջապահական, սոցիալական, կրթական եւ մշակութային ծրագրեր Հայաստանի ողջ տարածքում։ 2023 թվականից հիմնադրամն իրականացնում է նաեւ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում բուհերի 4-րդ կուրսի ուսանողներին՝ կրթությունը գործնական փորձի եւ մասնագիտական աշխատանքի հնարավորության վերածելու նպատակով։

Ծրագրի շրջանակում ուսանողները ստանում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետների դասընթացներին, անցնում պրակտիկա գործընկեր կազմակերպություններում եւ հնարավորություն ստանում ծրագրի ավարտին աշխատանքի անցնելու։

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն, միանալով այս նախաձեռնությանը, իր ներդրումն է կատարում երիտասարդների մասնագիտական զարգացման եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձեւավորման գործում։

«Կամուրջ»-ի համար կարեւոր է լինել ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլեւ այնպիսի նախաձեռնությունների գործընկեր, որոնք ստեղծում են երկարաժամկետ արժեք հասարակության եւ հատկապես երիտասարդների համար։

Հուշագրի շրջանակում «Կամուրջ» ՈՒՎԿ-ն եւ «Ապագա» հիմնադրամը կհամագործակցեն՝ երիտասարդների կրթական եւ մասնագիտական հնարավորությունների ընդլայնման, նրանց ներուժի բացահայտման եւ աշխատաշուկա մուտքի խթանման ուղղությամբ։

Այս համագործակցությունը «Կամուրջ»-ի սոցիալական պատասխանատվության եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կարեւոր ուղղություններից մեկն է։

«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ