Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Արագածոտնի մարզում Եղիազար Վարդանյանը դիտարկել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման ծրագրի ընթացքը, շինարարի հետ քննարկել շինհրապարակում աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Իրականացվում են նկուղային հարկի բետոնացման, ջրամեկուսացման աշխատանքներ։
Հաջորդ կանգառը Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինհրապարակում էր, որտեղ կատարվում են արտաքին բարեկարգման, շենքի երեսապատման աշխատանքներ։ Շրջայցը շարունակվել է Քուչակի միջնակարգ դպրոցում։ Կոմիտեի համակարգմամբ իրականացվում է դպրոցի նորոգման ծրագիր։
Եղիազար Վարդանյանը կապալառուին հանձնարարել է ավելացնել աշխատուժը՝ ծրագիրը ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտին հասցնելու համար։
Աղբյուր՝ www.1in.am
