Bankomat

«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն

Լուրեր | 2026/08/27 08:01

«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է, որ արտադրանքը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջներին:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով:

Այս պատճառով, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է նշված արտադրատեսակի արտադրությունը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ