Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նավային երթուղու աշխարհագրական կոորդինատները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ սրա մասին համատեղ հայտարարությունը վերջնականացման փուլում է՝ պայմանով, որ երրորդ կողմերը չմիջամտեն:
Նրա խոսքով՝ Իրանի և Օմանի միջև նման համաձայնությունը ինքնին չի երաշխավորի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում:
Ավելի վաղ այսօր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էր հայտարարել, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ բանակցությունների արդյունքում՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը՝ հույս հայտնելով, որ այն տեղի կունենա այսօր կամ վաղը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
