Bankomat

Իրանն մտադիր է միանալ ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկին

Լուրեր | 2026/08/12 13:24

Իրանն մտադիր է միանալ ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկին

Իրանի կենտրոնական բանկի ղեկավարն անդրադարձել է համագործակցության հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իրանն մտադիր է մոտ ապագայում միանալ ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկին (ՆԶԲ), հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Խեմմաթին, հաղորդում է IRNA:

Նրա խոսքով, Նոր զարգացման բանկը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության ամենակարևոր արդյունքներից մեկն է:

ԲՐԻԿՍ-ի միջոցառումների ընթացքում Հնդկաստանում Խեմմաթին նաև նշել է, որ Թեհրանը մտադիր է ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առևտրում և զարգացնել երկկողմ և եռակողմ արժութային-բանկային համագործակցությունը միության երկրների հետ:

Նոր զարգացման բանկի մասին

Նոր զարգացման բանկը հիմնադրվել է 2015 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից ենթակառուցվածքային և կայուն զարգացման նախագծերի ֆինանսավորման նպատակով: Հինգ հիմնադիր երկրներից բացի, ՆԶԲ-ի անդամներ են Բանգլադեշը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Ալժիրը և Ուզբեկստանը:

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ