Bankomat

Իրանը թույլ է տվել Իրաքի տանկերների անցումը Հորմուզով

Լուրեր | 2026/08/23 06:01

Իրանը թույլ է տվել Իրաքի տանկերների անցումը Հորմուզով

Իրանը դյուրացրել է իրաքյան նավթով բեռնված նավերի անցումը

Իրանը թույլ է տվել Իրաքի մի խումբ նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով, ինչը տեղի է ունեցել պաշտոնական Բաղդադի դիմումներից հետո:

Այս մասին հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը, նշելով, որ Իրաքի տանկերների համար հատուկ թույլտվություն ստանալը Բաղդադի հիմնական ակնկալիքներից էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցի ընթացքում:

Իրաքի նախագահ Նիզար Ամեդին հայտարարել է, որ Իրանը վերջին օրերին դյուրացրել է իրաքյան նավթով բեռնված նավերի անցումը, և որ Բաղդադն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է նեղուցով իր նավթի արտահանման հարցը:

Նա ընդգծել է, որ հարցը դեռևս բարդ է մնում:

Իրաքը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման հետևանքով ամենաշատ տուժած երկրներից է:

Իրաքն աշխատում է ընդլայնել իր նավթի արտահանումները Թուրքիայի Ջեյհան նավահանգստով, ինչպես նաև սկսել արտահանումներ Սիրիայի Բանիյաս և Հորդանանի Աքաբա նավահանգիստներով:

Հորմուզի նեղուցով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ