Bankomat

Իդրամը և IDBank-ը աջակցում են ՎՄՖ Վանաձոր կես մարաթոնին 2026

Լուրեր | 2026/08/27 02:02

Իդրամը և IDBank-ը աջակցում են ՎՄՖ Վանաձոր կես մարաթոնին 2026

Վանաձորում անցկացվեց կես մարաթոն, որի գլխավոր հովանավորներն են Իդրամը և IDBank-ը

Վանաձորում, արդեն երկրորդ տարին անընդմեջ, կենտրոնական հրապարակը վերածվեց մեծ սպորտային ասպարեզի: «ՎՄՖ Վանաձոր կես մարաթոն 2026»-ը հավաքեց 600-ից ավելի վազորդների տարբեր տարածաշրջաններից և արտասահմանից:

Այս տարի կես մարաթոնի գլխավոր հովանավորներն են Իդրամը և IDBank-ը, որոնք աջակցում են միջոցառմանը «Մի դրամի ուժ» նախաձեռնության շրջանակներում: Հավաքված միջոցները կուղղվեն Վահե Մելիքսեթյանի հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական ֆարմակոլոգիայի զարգացման համար:

Կես մարաթոնը սկսվեց երեխաների մրցավազքով, որտեղ երիտասարդ վազորդները 1 կմ հեռավորություն անցան: Վանաձորում «Junior»-ը միացավ երիտասարդ վազորդներին՝ ոգեշնչելով նրանց և մասնակցելով իրենց առաջին մեծ հաղթանակներին: Մրցույթի ավարտին երիտասարդ հաղթողները ստացան հատուկ մրցանակներ Իդրամ Ջունիորից:

Երեխաներից հետո մեծահասակները մրցեցին 5 կմ, 10 կմ և 21 կմ հեռավորություններում: Անձնական մրցակցության արդյունքում լավագույն մասնակիցները ստացան դրամական մրցանակներ Իդրամի և IDBank-ի կողմից:

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի ղեկավար Թաթևիկ Վարդևանյանի խոսքով, կրթության և համայնքների աջակցությունը կարևոր դեր է խաղում Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության առաջնահերթություններում:

«Այս մարաթոնին մասնակցելով, Իդրամը և IDBank-ը միավորում են երեք հիմնական ուղղություններ՝ առողջ ապրելակերպի խթանում, համայնքի զարգացման և կրթության աջակցություն: Մարաթոնից հավաքված բոլոր միջոցները կուղղվեն կլինիկական ֆարմակոլոգիայի զարգացմանը և ապագա մասնագետների կրթաթոշակների տրամադրմանը», - նշեց Թաթևիկ Վարդևանյանը:

Վահե Մելիքսեթյանի հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը բարձր գնահատեց ընկերությունների հետ հաստատված գործընկերությունը: «Հավատում եմ, որ Իդրամի և IDBank-ի հետ միասին մենք իրականացնում ենք շատ կարևոր աշխատանք: Համոզված եմ, որ դրա ազդեցությունը կտեսնենք մեր քաղաքում տարիների ընթացքում», - ասաց Սարգիս Մելիքսեթյանը:

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ