IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտ, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը և առավելությունները թե՛ առօրյա կյանքում, թե՛ ճանապարհորդությունների ժամանակ: Նոր քարտի հիմնական առավելությունները ներառում են՝
- 6 անվճար այցելություն օդանավակայանի բիզնես սրահներ;
- 6 անվճար անցում Fast Track ծառայությամբ;
- 24/7 կոնսիերժ ծառայություն;
- 1 ԳԲ ինտերնետ ռոումինգ;
- 50% զեղչ զբոսաշրջային ապահովագրության պոլիսը ձևակերպելու համար;
- 50% զեղչ IDBank-ում բանկային սեյֆի վարձակալության համար;
- 10% idcoin GetTransfer ծառայության օգտագործման դեպքում:
«Mastercard World քարտը թողարկվում է հայկական դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով և գործում է 5 տարի: Քարտը ձևակերպելու դեպքում Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով, դուք կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման արժեքից: 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ, նույն զեղչը գործում է նաև IDBank-ի ցանկացած մասնաճյուղում քարտը ձևակերպելու դեպքում»,- նշեց IDBank-ի արտադրանքի զարգացման բաժնի ղեկավար Ասմիկ Գուկասյանը:
Նոր քարտի թողարկման առթիվ IDBank-ը պատրաստել է հատուկ առաջարկ: Յուրաքանչյուր հաճախորդ, ով մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպի հիմնական Mastercard World քարտը, կստանա 10,000 idcoin՝ քարտի ակտիվացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Աղբյուր՝ finport.am
