ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս. /ԱՌԿԱ/. IDBank-ի հերթական նախաձեռնությունը, որը նվիրված է հաճախորդներին շնորհակալություն հայտնելուն և հաճելի անակնկալներ մատուցելուն, այս անգամ տեղի ունեցավ «Էրեբունի» մասնաճյուղում:
Հաճախորդներին շնորհակալության օրն արդեն դարձել է ավանդույթ, որը նպատակ ունի ավելի մոտ լինել հաճախորդներին:
IDBank-ի հաճախորդների փորձի կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով, նախագիծը լայն արձագանք է գտել հաճախորդների շրջանում, ինչը, իր հերթին, խթանում է բանկին շարունակաբար աշխատել ինչպես սպասարկման որակի բարձրացման, այնպես էլ մասնաճյուղերի շրջակայքի բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ:
«Ինչպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, IDBank-ը կարևոր է համարում ոչ միայն որակյալ ֆինանսական ծառայություններ մատուցելը, այլև այն միջավայրի մասին հոգալը, որտեղ իրականացնում է իր գործունեությունը: Բանկը շարունակաբար զբաղվում է մասնաճյուղերի շրջակայքի բարեկարգմամբ և կանաչապատմամբ, մաքուր և խնամված միջավայր ստեղծելով, քանի որ համոզված է, որ հոգատարությունը արտահայտվում է յուրաքանչյուր մանրուքում՝ ինչպես օպերացիոն սրահում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասաց Սեդա Ավագյանը:
Մասնաճյուղ այցելած հաճախորդներին սպասվում էին հաջողության անիվ, որտեղ հնարավոր էր շահել idcoin (1 idcoin = 1 AMD), քաղցրավենիքներ և տոնական մթնոլորտ:
«Էրեբունի» մասնաճյուղի ղեկավար Արտավազդ Մկրտումյանը նույնպես ընդգծեց նախաձեռնության կարևորությունը և շնորհակալություն հայտնեց հաճախորդներին վստահության և IDBank-ը ընտրելու համար:
«Յուրաքանչյուր օր մեր մասնաճյուղը սպասարկում է բազմաթիվ հաճախորդների, ովքեր գնահատում են կենդանի շփումը: Ակտիվ մթնոլորտ ստեղծելով և հաճելի անակնկալներ առաջարկելով, ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, թե որքան ենք գնահատում յուրաքանչյուրին: Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի սպասարկման որակը մնա բարձր մակարդակի վրա և համապատասխանի հաճախորդների սպասումներին», - ասաց Արտավազդ Մկրտումյանը:
Հաճախորդներին շնորհակալության օրը շարունակվելու է նաև IDBank-ի այլ մասնաճյուղերում:
Բանկը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
Աղբյուր՝ arka.am
