Bankomat

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

Լուրեր | 2026/08/05 16:16

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտ, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը առօրյա գնումների և ճանապարհորդությունների ընթացքում:

Նոր քարտի կարևոր առավելություններից են՝

  • 6 անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
  • Fast Track ծառայությունից 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն,
  • շուրջօրյա կոնսիրջ ծառայություն,
  • 1 ԳԲ ինտերնետ ռոումինգ,
  • 50% զեղչ ճանապարհորդական ապահովագրության համար,
  • 50% զեղչ IDBank-ի պահատուփերի վարձակալության համար,
  • 10% idcoin՝ GetTransfer ծառայությունից օգտվելիս:

«Mastercard World քարտը թողարկվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով և գործում է 5 տարի: Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով այն պատվիրելու դեպքում առաջին տարվա սպասարկման վճարի համար կգործի 20% զեղչ: Մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը նույն զեղչը հասանելի կլինի նաև IDBank-ի մասնաճյուղերում քարտ պատվիրելիս», – նշեց IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանը:

Նոր քարտի թողարկման առիթով՝ հատուկ արշավ

Բանկն ունի նաև անակնկալ՝ քարտի թողարկման առիթով: Մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Mastercard World քարտ պատվիրած յուրաքանչյուր հիմնական քարտապան կստանա 10,000 idcoin՝ քարտի ակտիվացման պահից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Բացի այդ, Mastercard World քարտով աշխարհի բոլոր հյուրանոցներում վճարելիս քարտապանները կստանան վճարման գումարի մինչև 25%-ի չափով idcoin, բայց ոչ ավելի քան հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո):

Տուրիստական ընկերությունների միջոցով կատարված վճարումները արշավին չեն մասնակցում:

Քարտի սպասարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ արշավի բոլոր մանրամասներին՝ այստեղ:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

idbank.am, 010593333

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ