2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելել է 1.240 մլն զբոսաշրջիկ, ինչը 7% -ով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Տուրիզմի կոմիտեի հաղորդմամբ, միայն հուլիս ամսին (համեմատած հունիսի հետ) զբոսաշրջիկների թիվը նվազել է 8.1% -ով՝ հասնելով 198.7 հազար մարդու, իսկ 2025 թվականի հուլիսի հետ համեմատած նվազումը կազմել է 24.6%:
Զբոսաշրջիկների մեծ մասը (25%) կազմում են 35-44 տարեկան անձինք, իսկ 25-34 և 45-54 տարեկանների բաժինը կազմում է 19%: 55-64 տարեկանները կազմում են 13%, իսկ մնացածը՝ այլ տարիքային խմբերից:
Հայաստանում հանգստանալու համար նախընտրում են ռուսաստանցիները (40%), վրացիները (15%), իրանցիները (8%), ինչպես նաև չինացիները, գերմանացիները, ամերիկացիները (յուրաքանչյուրն՝ 2%), ուկրաինացիները (1.5%), ֆրանսիացիները (1.3%), իտալացիները և հնդիկները (յուրաքանչյուրն՝ 1%):
Աղբյուր՝ finport.am
