Bankomat

Հորմուզի նեղուցի շրջափակումը ճնշում է ԱՄՆ տնտեսությունը

Լուրեր | 2026/08/24 17:13

Հորմուզի նեղուցի շրջափակումը ճնշում է ԱՄՆ տնտեսությունը

Իրանի հետ պատերազմի հետևանքով խաթարվել են էներգետիկ մատակարարումները

Իրանի հետ պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարել է Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումները և թուլացրել ԱՄՆ-ի էներգետիկ առավելությունը, գրում է The Financial Times-ը:

ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում նավթի խոշորագույն արտադրողը, սակայն արդյունահանման աճը գրեթե կանգ է առել: ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության կանխատեսմամբ՝ այս տարի արդյունահանումը կավելանա ընդամենը օրական 200 հազար բարելով, մինչդեռ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով շուկայից դուրս է մնացել օրական մոտ 20 մլն բարել մատակարարում:

Պատերազմը նաև բարձրացրել է ԱՄՆ-ում վառելիքի գները. հակամարտության սկզբից բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել են շուրջ 40%-ով: Մայիսին գնաճը հասել է 4.2%-ի՝ երեք տարվա առավելագույնին, իսկ 30-ամյա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են 5.98%-ից մինչև 6.65%:

Տնտեսական աճը նույնպես սպասվածից թույլ է: 2026 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 1.5%-ով՝ զգալիորեն ցածր կառավարության ավելի բարձր կանխատեսումներից:

S&P Global Energy-ը կանխատեսում է, որ մինչև 2035 թվականը ԱՄՆ-ում նավթի վերամշակման ծավալը կնվազի 7%-ով՝ մինչև օրական 16.7 մլն բարել: Միաժամանակ ԱՄՆ-ի և Եվրոպայի նավթավերամշակման գործարանները վառելիքի պակասի պատճառով արդեն աշխատում են գրեթե առավելագույն հզորությամբ:

Մինչ պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ