Bankomat

ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի հունիսի դրությամբ 448 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Լուրեր | 2026/08/20 20:57

ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի հունիսի դրությամբ 448 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Վարկերի ծավալը 2025 թվականի համեմատ աճել է 13.5%-ով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 447,969 մլն դրամ (448 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 53,399 մլն դրամով կամ 13․5%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 31,592 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 416,377 մլն դրամ։

Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 20․5%-ը կամ 85,502 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 29․9%-ով։

Տրամադրած վարկերի 79․5%-ը կամ 330,875 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին,  որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 16․5%-ով։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ