Bankomat

ՀՀ վարչապետի և Վիետնամի փոխնախագահի հանդիպումը

Լուրեր | 2026/09/02 04:00

ՀՀ վարչապետի և Վիետնամի փոխնախագահի հանդիպումը

Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների զարգացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ