Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում բանակցություններ վարելու նպատակով։ Նրանք բանակցություններ կվարեն TRIPP Development Company-ի կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ:
Աղբյուր՝ www.aravot.am
