Bankomat

Հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպքեր

Լուրեր | 2026/08/08 12:01

Հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպքեր

Երևանում հայտնաբերվել են օրենսդրության խախտմամբ կազմակերպված ավտոկայանատեղիներ

2026 թվականի օգոստոսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու, մասնավորապես՝ առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք:

Այս դեպքերի վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Ավելին, տնտեսվարողներին նախազգուշացվել է, որ հաստատված կանոնները խախտելու դեպքում նրանք կարող են ենթարկվել իրավական հետևանքների:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ