Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին աննախադեպ աճ է գրանցել։ Այդ մասին սոցցանցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով տարվա առաջին յոթ ամիսների արդյունքները։
Նախարարի հրապարակած տվյալներով՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումն աճել է 72,9 տոկոսով։ Հնդկաստանի ուղղությամբ աճը կազմել է 100 տոկոս, այսինքն՝ արտահանումը կրկնապատկվել է։
Միաժամանակ, դեպի Չինաստան արտահանումն ավելացել է 66,8 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ՝ 4,2 տոկոսով։
Հրապարակման մեջ այլ մանրամասներ չեն ներկայացվել, սակայն նախարարի գնահատմամբ՝ հունվար-հուլիս ժամանակահատվածում հայկական ծագման արտահանման աճը եղել է աննախադեպ։



Աղբյուր՝ www.1in.am
