Bankomat

Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան

Լուրեր | 2026/08/23 15:02

Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան

Հայաստանյան արտադրողները մեծ քանակությամբ ծաղիկներ են արտահանում Վրաստան

Հայաստանյան արտադրողները սեփական ապրանքի ավելցուկը մեծ քանակությամբ արտահանում են Վրաստան, ինչը հանգեցրել է գների նվազման, անհավասար մրցակցության և խնդիրներ ստեղծել տեղի ձեռնարկատերերի համար։ Այս մասին BMG-ին փոխանցել է Ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան։

Նրա պնդմամբ՝ ծաղիկների մի մասը Վրաստանի տարածք է ներմուծվում առանց ներմուծողի մակնշման ու սահմանված չափանիշների խախտումներով, իսկ տեղական դիստրիբյուտորները ի վիճակի չեն մրցակցել ցածր արժեքով առաջարկվող խոշոր խմբաքանակների հետ։

Հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 մլն դոլարի ծաղիկ, ինչը 53,7%-ով գերազանցում է 2025 թվականի համադրելի ցուցանիշը։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ