Bankomat

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Լուրեր | 2026/08/17 20:02

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Բանկը թողարկել է 3 մլրդ դրամի պարտատոմսեր

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է 01.04.2026թ. թողարկված 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.

Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ մարումը կիրականացվի հետեւյալ ժամանակացույցով՝

  • 1-ին վճարում – 01.10.2026թ.
  • 2-րդ վճարում – 01.04.2027թ.
  • 3-րդ վճարում – 01.10.2027թ.
  • 4-րդ վճարում – 01.04.2028թ.
  • 5-րդ վճարում – 01.10.2028թ.
  • 6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում – 01.04.2029թ.

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ