Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026 թվականի ապրիլի 14-ին իրականացված մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 41/22 որոշումը:
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին, և դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել՝ որոշելով գործը քննել գրավոր ընթացակարգով:
Աղբյուր՝ www.aravot.am
