Հայաստանում պաշտոնապես բացվեց Firebird արհեստական բանականության ֆաբրիկան, որը գտնվում է Ռազդան քաղաքում և հիմնված է NVIDIA DSX AI տեխնոլոգիայի վրա: Ֆաբրիկայի ստեղծման և ֆինանսավորման հիմնական փուլում Արդշինբանկը հանդես է եկել որպես նախաձեռնող և գլխավոր ֆինանսական հաստատություն, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական-բանկային համակարգի պատմության մեջ ձևավորելով վեց ֆինանսական կազմակերպությունների սինդիկատ:
Սինդիկատում, բացի Արդշինբանկից, ընդգրկված են ACBA Bank, Evocabank, Fast Bank, C-Quadrat Ampega Asset Management Armenia և Amundi-ACBA Asset Management Fund, որոնք միավորվել են միակ մեծ նախագծի շուրջ, տրամադրելով Firebird-ին 300 միլիոն դոլար ֆինանսավորում: Նախագծի առաջին փուլում ընդհանուր ներդրումները կազմել են 450 միլիոն դոլար:
Ֆաբրիկայի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ԱՄՆ-ի Հայաստանում ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալլենը, ինչպես նաև պետական, դիվանագիտական, տեխնոլոգիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Արդշինբանկի ղեկավար Արտակ Անանյանը նշել է, որ այս նախագծում մասնակցությունը ոչ միայն ֆինանսավորում է, այլև կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար:
Աղբյուր՝ arminfo.info
