Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ 258 միլիարդ դրամով ավելացել են։ Այս մասին նա տեղեկացրել է կառավարության նիստում:
Հակոբյանի խոսքով, հարկերի հավաքագրման աճը կազմել է շուրջ 15%, ինչը վկայում է ստվերի նվազման մասին։ Նիկոլ Փաշինյանը գոհ է այս արդյունքներից և ընդգծել է, որ պետական բյուջեի եկամտային հատվածը ապահովվում է առաջանցիկ տեմպերով:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, ովքեր օրենքով սահմանված հարկերը վճարում են և աջակցում են երկրի զարգացմանը:
Աղբյուր՝ www.aravot.am
