Bankomat

Հայաստանում ընդլայնվում են միջուկային բժշկության հնարավորությունները

Լուրեր | 2026/08/16 17:01

Հայաստանում ընդլայնվում են միջուկային բժշկության հնարավորությունները

Պաշտոնյաները քննարկել են նոր ծրագրերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջության նախարար Անաիտ Ավանեսյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի ազգային միջուկային բժշկության կենտրոն։ Վարչապետը ծանոթացել է կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին։ 2025 թվականին կենտրոնը վերազինվել է, իսկ նրա գործունեության շրջանակը ընդլայնվել է։ Պետական բյուջեից ներդրումների ծավալը գերազանցել է 1 միլիարդ դրամը։ Կենտրոնի մասնակի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 միլիոն դրամ, իսկ սարքավորումների ձեռքբերման համար՝ ավելի քան 1 միլիարդ դրամ։ Պետական ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային PET/CT համակարգով, բարձրակարգ ուլտրաձայնային և մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ և կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան հոսանքի աղբյուրներով։ Հայաստանի ազգային միջուկային բժշկության կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրած ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն անցկացված մրցույթների արդյունքում ձեռք է բերվել համապատասխան սարքավորումներ թերանոստիկ բժշկության զարգացման համար։ Պատասխանատուների խոսքով, ստեղծված ենթակառուցվածքային և տեխնոլոգիական հնարավորությունները կարևոր նախապայման են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմապարատների կիրառման, թերանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ