Bankomat

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Լուրեր | 2026/08/07 09:01

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 6-ին էլեկտրոնային ստորագրության համակարգում առկա են խնդիրներ և համակարգը մոտ 2 ժամ կլինի անհասանելի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել:

«Միաժամանակ, հայտնում ենք, որ էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար:

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

telegram Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ