Bankomat

Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 2.4%-ով

Լուրեր|2026/09/16 18:37
Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 2.4%-ով

Հունվար-հուլիսին աճ է գրանցվել նաև գիպսի, կրի և տուֆի արտադրությունում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 502.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ով։

Նույն ժամանակահատվածում շինարարական շաղախների արտադրությունը աճել է 2.1 անգամ և կազմել 252,417.9 տոննա։ Միևնույն ժամանակ, ապրանքային բետոնի արտադրությունը նվազել է 8.6%-ով՝ հասնելով 963,415.6 մ3-ի։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գիպսի արտադրությունն աճել է 36.2%-ով և կազմել 21,484.0 տոննա։ Կրի արտադրությունը ևս ավելացել է՝ 26.2%-ով, մինչև 28,254.0 տոննա։

Միաժամանակ ավազի արտադրությունը կրճատվել է 8.2%-ով և կազմել 4,088.9 հազար տոննա։ Տուֆի արտադրությունը, հակառակը, աճել է 66.1%-ով՝ հասնելով 68,656.7 տոննայի։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ