Bankomat

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը հունվար-հուլիսին աճել է 5.9%-ով

Լուրեր|2026/09/17 21:15
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը հունվար-հուլիսին աճել է 5.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աճ է գրանցվել գրեթե բոլոր տրանսպորտային ուղղություններով։

Հայաստանում 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 9,572.7 հազար տոննա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սա 5.9%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Ամենամեծ ծավալը բաժին է ընկել ավտոմոբիլային բեռնափոխադրումներին՝ 7,164.8 հազար տոննա։ Այս ցուցանիշը 2025թ. հունվար-հունիսի համեմատ աճել է 1.9%-ով։ Այդ ծավալից 389.9 հազար տոննան արտահանում է, 2,538.2 հազար տոննան՝ ներմուծում, իսկ 4,236.7 հազար տոննան՝ ներհանրապետական փոխադրում։

Երկաթուղային բեռնափոխադրումները կազմել են 1,092.3 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 23.8%-ով։ Դրանցից 279.1 հազար տոննան արտահանվել է, 503.6 հազար տոննան ներմուծվել, իսկ 309.6 հազար տոննան տեղափոխվել է երկրի ներսում։

Օդային բեռնափոխադրումների ծավալը հասել է 23.7 հազար տոննայի, ինչը 8.7%-ով գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը։ Այդ թվում արտահանվել է 12.7 հազար տոննա բեռ, իսկ ներմուծվել՝ 11 հազար տոննա։

Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,291.9 հազար տոննա։ Այս ուղղությամբ ևս արձանագրվել է աճ՝ 17.2%՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճը ձևավորվել է միաժամանակ մի քանի տրանսպորտային տեսակների հաշվին, իսկ ամենաբարձր տեմպը գրանցվել է երկաթուղային փոխադրումների հատվածում։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ