Bankomat

Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են

Լուրեր | 2026/08/04 17:01

Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են

ԿԲ-ն ներկայացրել է նոր տվյալներ

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում վերականգնվում է անշարժ գույքի գների աճի միտումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին անշարժ գույքի գներն աճում են միջինը 1-1,5%-ով, իսկ 2025 թվականի հուլիսի համեմատ՝ նախորդ ամիս արձանագրվել է շուրջ 17% աճ։

Խաչատրյանը նշել է, որ նախորդ շրջանում անշարժ գույքի շուկայում աճի տեմպերը զգալիորեն դանդաղել էին և գրեթե կանգ էին առել։ Սակայն այժմ, ըստ նրա, բնակարանների վարձակալության շուկայում ևս նկատվում է գների աճ։

ԿԲ նախագահի տեղակալը նաև նշել է, որ կառուցապատողները բնակարանների պոտենցիալ գնորդների թվում ավելի հաճախ դիտարկում են ոչ ռեզիդենտներին։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ