Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ներկայիս գներով կազմել է 2 տրիլիոն 834 միլիարդ 894,2 միլիոն դրամ, ինչը 6,7%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 913 հազար 892 դրամ է, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 823 հազար 86 դրամ:
Աղբյուր՝ finport.am
