Bankomat

Հայաստանից ԱՄԷ արտահանվելու է շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Լուրեր | 2026/08/27 17:01

Հայաստանից ԱՄԷ արտահանվելու է շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Հուշագիր է ստորագրվել արտահանման կազմակերպման համար

Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 27-ին:

Նախարարի ընդունելության ժամանակ քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները:

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները:

Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ